Ապրիլի 1-ից մսուր-մանկապարտեզի գործունեությունը կդադարեցվի․ քաղաքապետի որոշում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 15-ին որոշում է ստորագրել, որով նախատեսվում է Երևանի հ.42 մսուր-մանկապարտեզի գործունեությունը դադարեցնել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի նման որոշման համար հիմք են ծառայել մանկապարտեզի տնօրենի գրությունները՝ շենքի տեխնիկական վիճակի, վնասվածության վերաբերյալ։

Այսպիսով, մանկապարտեզի գործունեությունը կդադարեցվի ապրիլի 1-ից մինչև հիմնանորոգման աշխատանքների ավարտը:

Նշենք, որ այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, Հալաբյան 55 հասցեում։

Մանկապարտեզում հաշվառված է 200 երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել