ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ

Մարտի 15-ին` ժամը 23:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ
Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից
մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի
հատվածից՝ շրջվել և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ․-ի (ծնված 1994 թ․) դին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել