Ի՞նչ մեթոդներով են իրականացվում մահապատիժները մեր ժամանակներում

Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Եվրախորհուրդն այն համոզման է, որ չի կարելի մահապատիժ կիրառել, քանզի այն չարիք է. «Մահը արդարության վերահաստատում չէ»:

Ներկա ժամանակներում մահապատիժը նույնպես կիրառվում է, միայն այդ դաժան պատժատեսակի իրականացման ձևերն ու մեթոդներն են փոխվել: 20-րդ դարի սկզբներին ստեղծվեց մահապատժի իրակացման նոր ձև` էլեկտրական աթոռը, իսկ վերջերս էլ` թույնի ներարկումը: Վերջինս համարում է մահապատժի իրակացման առավել «մարդասիրական» ձև:

Մեր օրերում կիրառվում են մահապատժի հետևյալ տեսակները` գնդակահարություն, կախաղան, քարկոծում, թույնի ներարկում, էլեկտրական աթոռ, գլխատում: Մահապատժի պատմական ձևերն են` գազախուցը, գիլյոտինը, քառատումը, անվահարումը, խեղդումը ջրի մեջ, խաչ հանելը, կենդանի այրումը, կենդանի թաղելը, խեղդելը (իսպանական գառռոտա), կողերից կախելը, ցից հանելը և այլն:

2000 թվականից մինչ այսօր իրականացվել են մահապատժի հետևյալ տեսակները`
գլխատում (Սաուդյան Արաբիա).
էլեկտրական աթոռ (ԱՄՆ).
կախաղան (Եգիպտոս, Իրան, Ճապոնիա, Հորդանան, Պակիստան, Սինգապուր և այլ երկրներ).
ներարկում (Չինաստան, Գվատեմալա, Թայլանդ, ԱՄՆ).
գնդակահարություն (Բելոռու, Չինաստան, Սոմալի, Թայվան, Ուզբեկստան, Վիետնամ և այլ երկրներ).
քարկոծում (Աֆղանստան, Իրան):

Մահապատժի ցանկացած ձևի կամ եղանակի դեպքում էլ դատապարտյալը կարող է կրել աներևակայելի տառապանքներ:

Մահապատժի դաժանությունը չի սահմանփակվում միայն դատապարտյալի մահվան հոգեվարքով: Տառապանքի հատուկ տեսակ է այն սարսափը, որով համակվում են շատ դատապարտյալներ` մահապատժի ի կատար ածելու պահը մոտենալուն զուգընթաց: Եվ այդ սարսափը չեն կարող թեթևացնել անգամ մահապատժի առավել մարդասիրական եղանակները:

Իրավունքի պամությանը վաղուց հայտնի է, որ պատժի դաժանությունը ծնում է նաև անպատժելիություն: Դրա պատճառն այն է, որ մարդիկ դաժան պատիժներ նախատեսող օրենքների մեջ ավելի շատ կատաղություն են տեսնում, քան ուժ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել