Հացի արտադրամասը գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել <<Ա․ Ս․ ԼՈՒՍՆԻԿ>> ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Գյումրի):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հացի արտադրամասը գործում էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

– արտադրամասի հատակի սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել կամ բացակայել են,
– առաստաղը, դռները գտնվել են ոչ նորոգ վիճակում, հարթ չեն եղել և առկա է մասնիկների թափվելու հնարավորություն,
– չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու և /կամ/ չորացնելու համար նախատեսված սարքերով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել