Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:
Նման որոշում է կայացվել խմբակցության մարտի 14-ի նիստում:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: