ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակվել Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

 ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ  երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել