ԲԴԽ-ն նախագահին առաջարկել է Արտուր Հարությունյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 2024 թվականի մարտի 11-ին, դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Արտուր Հաբեթի Հարությունյանի թեկնածությունը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արտուր Հաբեթի Հարությունյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել