Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 12-ին, որոշում է ստորագրել փոխնախարարին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Նարեկ Վիկտորի Մելքումյանին 2024 թվականի մարտի 15-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։