Ժամը 13:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի:
«Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, այս պահին քննչական առաջնային ակտիվ գործողություններ են կատարվում դեպքի հանգամանքների պարզման ուղղությամբ։ Ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի»,-Iravaban.net-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Մահացածը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 18-ամյա ուսանող էր։