Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով ուղեվարձը սահմանելու նախագծին, նշել է, որ այն միասնական տոմսային համակարգ ունենալու, ապագայում տրանսպորտային համակագն արդիականացնելու հնարավորությունների մասին է։
Ըստ նրա, ովքեր իրապես արտոնությունների կարիք ունեն, այդ քննարկումները կլինեն բոլոր խմբերի հետ, և մինչև սեպտեմբեր տարբեր արտոնությունների նախագծեր են բերվելու.
«Դրանք հաշվի կառնեն այն քաղաքացիների բեռը, որ իրապես կարող են ֆինանսապես նեղվել»։