«Էս պետությունն են ուզում լուծարեն, ուզում են ծնկի բերեն բարեկամական կենացների ներքո»․ Փաշինյան

«2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես հասկացել եմ, որ եթե դե յուրե այս արձանագրումը չանենք, Հայաստանի Հանրապետության լուծարմանը ոչ մի բան չի խանգարի, որովհետև այդ պլանն է, ուրիշ հարց չկա։ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, վաղուց, ընդ որում՝ 1996, 2013, և առավել ևս 2016 թվականին»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ այնքան են ասել՝ Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարց, որ մենք այս կանենք, այն կանենք, որ մենք չենք հասկացել, որ իրականում այն հարցը լուծված է, էս (խմբ՝․ ցույց է տալիս Հայաստանի քարտեզը) հարցն են ուզում լուծել, էս պետությունն են ուզում լուծարեն, էս պետությունն են ուզում ծնկի բերեն բարեկամական կենացների ներքո։ Դրա ապացույցը 2022 թվականի սեպտեմբերն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել