Էդմոն Մարուքյանի հրաժարականի պատճառն այն է, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, ու նա այդ մասին գիտի: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,-նշել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում։