Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևան քաղաքում` մարտի 12-ի ցերեկը, 13-14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում` մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել