Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար, տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այս ողջ ընթացքում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ են ձեռք բերվել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցությամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։