Վթարային ջրանջատում Երևանում մարտի 12/13-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 12-ին ժամը 12:30-ից մինչև մարտի 13-ը ժամը 00:00-ն կդադարեցվի Խորենացու 4 Նրբ., Սարի Թաղ 1, 2, 3 փողոցների, Սարի Թաղ 1-10 շարքերի, Որմնադիրներ, Որմնադիրների 1, 2 շարքերի և նրբանցքների, Օստրովսկու, Գլինկա փողոցների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Մարտի 12-ին ժամը 12:30-ից մինչև մարտի 13-ը ժամը 00:00-ն կդադարեցվի Խորենացու 28-217 շենքերի, 1-231 տների, Տիգրան Մեծի Պող. 12-86 շենքերի, Տիգրան Մեծի նրբանցքի, Զավարյան, Ծխախոտագործներ, Բեռնակիրներ փողոցների, Խորենացու 3 փակ., Խորենացու 2 Նրբ., Քրիստոփորի 1-19/2 շենքերի, 1-15 տների, Նար Դոս 1-41 շենքերի, 2-41 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել