«ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում երիտասարդ փաստաբանի։
Պարտականություններ.
. Իրավաբանական խորհրդատվության մատուցում վստահորդներին.
. Հայցադիմումների, բողոքների, այլ դատավարական փաստաթղթերի կազմում եւ ներկայացում դատարան.
. Հարցումների, գրությունների, այլ փաստաթղթերի կազմում.
. ներկայացուցչություն դատարաններում եւ այլ պետական մարմիններում.
. այլ ընթացիկ աշխատանքների կատարում։
Պահանջներ.
- փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն.
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն.
- համակարգչային հմտություններ.
- թիմային աշխատանքի կարողություններ.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:
Մասնագիտական փորձի առկայությունը պարտադիր չէ։
Աշխատավարձը` պայմանագրային:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ հետևյալ էլ.հասցեին՝ atovmyan.law@
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով’ գրավոր եւ բանավոր փուլերով։
Ընկերության մասին
ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը ստեղծվել է 2019թ.-ին մասնագիտական աշխատանքի 27 տարվա փորձ ունեցող փաստաբան, դասախոս, միջազգային փորձագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանի կողմից։ Ընկերությունը մատուցում է տարատեսակ իրավաբանական եւ խորհրդատվական ծառայություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաև կազմակերպում է մասնագիտացված իրավաբանական դասընթացներ։
Ընկերության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ Atovmyan Law Ֆբ էջում: