«Իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել». Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիրներին

«Միտինգի չեք էլի, ժողովո՛ւրդ ջան, սա Երևանի ավագանու նիստն է»,-ավագանու նիստի ընթացքում, որտեղ լարված իրավիճակ է, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով, Ավինյանը դրանք չդրեց քվեարկության։

Բացի այդ, նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին և լարված իրավիճակ ստեղծվեց։

«Իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել