«Պարոն Թորոսյան, մանկապարտեզ ենք խաղալո՞ւ»․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանին միայն 2-րդ անգամից հաստատեց զեկուցվող հարցերի օրակարգը, ինչը ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությունն առաջացրեց։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը նշեց, որ հարցը առաջին անգամ դրվեց քվեարկության, այն չանցավ և նոր քվեարկությունը կազմակերպվեց։ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջին քվեարկության ժամանակ բոլորը խոսում էին, այն ընդհատվեց։

Թորոսյանը շարունակեց իր բողոքը, ինչին արձագանքեց քաղաքապետը․

«Պարոն Թորոսյան, հիմա մանկապարտեզ ենք խաղալու, հա՞։ Ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք։ Սա ձեր իրավունքն է։ Ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»,-ասաց Ավինյանը։

Ընդդիմադիր խմբակցությունների անդամները շարունակեցին, քաղաքապետը հունից դուրս եկավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել