Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Թալինի, Դիլիջանի, Սևանի,  Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել