Այցելեցի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, հանդիպեցի տեղի բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս հայտնեցի, որ կառավարության մեկանգամյա քաղաքական որոշմամբ նրանց վարկային խնդիրների լուծմամբ հնարավորություններ կբացվեն սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար»,- գրել է նա: