Տիգրան Ավինյանի որոշմամբ դպրոցի տնօրենի հետ նոր պայմանագիր է կնքվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն նշանակվել է Երևանի համար 104 հիմնական դպրոցի տնօրենը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման համաձայն՝ դպրոցի տնօրենի տեղակալ Լենա Ադյանն ազատվել է նույն կազմակերպության տնօրենի
պարտականությունների կատարումից:

«Նաիրա Հրանտի Մարտիրոսյանին 2024 թվականի մարտի 1-ից նշանակել «Երևանի հ. 104 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի մարտի 1-ը ներառյալ»,-նշված է որոշման մեջ։

Հավելենք նաև, որ Նաիրա Մարտիրոսյանը վերընտրվել է այս պաշտոնում։

Լուսանկարը՝ Նաիրա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել