Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի վճարման միջոց հանդիսացող ժետոնների նոր խմբաքանակի պատրաստման և շրջանառության մեջ դնելու գործընթացի իրականացման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման համաձայն՝ հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է․
1) կազմակերպել աշխատանքները՝ ապահովելով գործընթացի փաստաթղթային արձանագրումը.
2) ներկայացնել առաջարկություն թողարկվելիք ժետոնների անհրաժեշտ քանակության և պատրաստման նյութի մասին՝ համապատասխան հիմնավորումներով.
3)հանձնաժողովի աշխատանքներն ավարտել 2-ամսյա ժամկետում և աշխատանքների ավարտից հետո, 10-օրյա ժամկետում, գործընթացի ավարտի մասին ամփոփիչ արձանագրությունը ներկայացնել հաստատման։
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի երթևեկության գծով տնօրեն Ս.Ծառուկյանի վրա:
Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը կապահովի Երևանի քաղաքապետը:
Հանձնաժողովի կազմը․
Հանձնաժողովի նախագահ
-Հ.Դանիելյան «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ֆինանսական գծով տնօրեն
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
-Ռ.Ներսիսյան «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կայարանային տնտեսության պետ
Հանձնաժողովի անդամներ
-Ա.Համբարձումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ,
-Տ.Գասպարյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ,
-Ա.Հովհաննիսյան ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի դրամանիշերի թողարկման մասնագետ (համաձայնությամբ),
-Մ.Մկրտչյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետի ծառայության գծով տեղակալի ժ/պ։