10-ից ավելի ավտոբուսային երթուղիները ժամանակավորապես կփոխվեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-ից 10-ը Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթ փողոցով:

Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել