Առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ․ տեսչական մարմնից զգուշացնում են

2024 թվականի մարտի 05-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 05.03.2024թ-ի թիվ 01/1148-24 գրության և կից ներկայացված թիվ 01CA24 փորձաքննության եզրակացության համաձայն «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի Հանկուկ Կորուս Ֆարմ Քո., ՍՊԸ, 78 Դաեպունգսանդան-ռո, Դաեսո-մյեոն, Էումսեոնգ-գուն, Չունգչեոնգբուկ-դո Աստերիա ՍՊԸ-ի համար դեղի A00101 սերիան չի ենթարկվել փորձաքննության օրենքով սահմանված կարգով և ՀՀ-ում օրինական ներմուծված լինելու վերաբերյալ բացակայում են համապատասխան տվյալներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների բազայում։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ, հանգամանքները պարզվում են։

«Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերության կասկած՝ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի A00101 սերիան հնարավոր է կեղծված է, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև փորձաքննության ավարտը։

Ներկայացվում են նաև գրանցված/արտադրված և ենթադրյալ կեղծ տարբերակի որոշ տարբերություններ»,-նշվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել