Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ «Զվարթնոցում» օդանավակայանում ռուս սահմանապահ ծառայողների առկայությանը։
«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում՝ այդ թվում «Զվարթնոցում», մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, կիրականացնի Հայաստանը՝ իր պատկան մարմինների միջոցով։ Հիմա, կարծում ենք՝ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։ Հայկական կողմն այս մասին ծանուցել է ռուսական կողմին»,-նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։