Թանկացել է պանիրը, շոկոլադը, սուրճը, ալյուրը․ սննդամթերքի գները՝ վերջին ամսում

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնանկում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.0-0.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.4%-ով:

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկացորենի՝ 24.0%, մակարոնեղենի՝ 11.6%, հացի՝ 7.8%, ձավարի՝ 7.6%, լոբու՝ 3.8%, բրնձի՝ 3.2%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 1.5%, 0.4%, 0.6%, 0.9%, 0.6% գնանկում:

Խոզի մսի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 6.9%-ով, տավարի մսինը՝ 1.7%-ով, թռչնամսինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 2.2%, 1.5% և 0.2%-ով:

Ձվի և թարմ կաթի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել են 3.2% և 2.4%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 3.7% և 0.3% գնանկում:

Մարգարինի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 25.0%-ով, Իշխան» ձկնատեսակինը՝ 8.1%-ով, կարագինը՝ 7.3%-ով, հրուշակեղենինը՝ 1.9%-ով, թեյինը՝ 1.6%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.8%, 0.8%, 0.4% և 0.6%-ով:

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.6%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 27.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.9%-ով:

Միաժամանակ, 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 17.4%, ոլոռի՝ 14.8%, ոսպի՝ 12.9% գնանկում, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 1.5%, 1.4% գնաճ:

Պանրի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 7.6%-ով, գառան մսինը՝ 1.3%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.3% և 0.2% գնաճ:

Շոկոլադի և կակաոյի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել են 6.0% և 3.0%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.3% և 2.5% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել են 7.1%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.3%-ով, սուրճինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.1% և 0.8-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.3%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է 4.5%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:

2024թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 4.14%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.34 տոկոսային կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել