Վիճաբանություն և մարմնական վնասվածքներ գերեզմանատան մոտ

Մարտի 6-ի ժամը 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:

ՆԳՆ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտից:

ՆԳՆ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մարտի 6-ի գիշերվա ժամը 2-ին Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ արծվանիստցի երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Երևանի 41-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել