22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 6-ին, ժամը 2.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում: 22-ամյա Վիլեն Քոչարյանը՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, և 25-ամյա Սերգեյ Չալյանը՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 6.43-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վիլեն Քոչարյանը, գիտակցության չգալով, ժամը 3.30-ին մահացել է:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են 25-ամյա երիտասարդի մահվան մասին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել