«Շատ եմ ցավում». Նիկոլ Փաշինյանը՝ Վահան Քերոբյանի մասին

«Շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով»,-այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վահան Քերոբյանի՝ Էկոնոմիկայի նախարարից պաշտոնից հրաժարական տալու մասին:

Նա նշեց, որ կարող է գնահատանքի խոսքեր ասել էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չի ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով․ «Գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համոզված է՝ հարցի քննությունը լիարժեք օբյեկտիվ է լինելու և տալու է շատ հարցերի պատասխաններ:

«Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել