Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Էմիլ Սարգսյանի դին

Փետրվարի 29-ին հաղորդվել էր 1937 թ. ծնված Էմիլ Սարգսյանի անհետ կորելու մասին. հայտնում են ոստիկանությունից։

Մարտի 6-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ գետի ափին, տղամարդու դիակ կա:
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնից մեկնած օպերատիվ խումբը Տանձուտ գետի ափին հայտնաբերել է Էմիլ Սարգսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել