Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա քարերին, շրջվել և բռնկվել․ երիտասարդները հոսպիտալացվել են

Մարտի 7-ին, ժամը 09:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Ղ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա քարերին, շրջվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մարվել է ժամը 09։27-ին։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել