Հայաստանը պաշտոնական նամակով տեղյակ է պահել ՌԴ-ին․ «Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը»

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին ՌԴ-ին տեղյակ է պահվել պաշտոնական նամակով։ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով «Զվարթնոցից» ռուս սահմանապահների հեռացման մասին։

Նա նշել է, որ Հայաստանն իր անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերել և այժմ երկիրը կարող է օդանավակայանում ամբողջ վերահսկողությունն իրականացնել։

Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ։

«Մինչ 2021թ. դեկտեմբեր, մեր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել ենք ՌԴ-ին։ Եվ մենք ունեցել ենք Ադրբեջանի 3 լայնածավալ հարձակում և ՀՀ տարածքի օկուպացիա, բազմաթիվ այլ խնդիրներ։ Այս պայմաններում, Հայաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվել են։ Ո’չ։ Հայաստանին պարզապես դաշնակիցները չեն օգնել, երբ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել»,-նշել է Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել