ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՀԱՊԿ-ից ակնկալում են պատասխանատվության սահմանների ճանաչում, Հայաստանի դեպքում՝ 29,800 կմ²․ «Քանի դեռ ՀԱՊԿ-ը դա չի ճանաչել, առկա խնդիրը մնում է օդում»։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել, սահման գոյություն ունի, որը պարզապես պետք է «վերարտադրել»։ Սահմանը գծվել է Ալմա-Աթայի հռչակագրով․ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել