Ինչ կենսագրություն ունի Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը

Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնել է 2024 թ․ մարտի 5-ին։

Ներկայացնումե ենք նորանշանակ նախարարի կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր՝

1987թ., 11 փետրվարի, Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ․Ուջան

2003-2008 թթ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Կոմերցիայի և ապրանքագիտության (այժմ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման) ֆակուլտետ

2008-2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրա

2011թ․ պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

2021-2024թթ․՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

2022թ. դեկտեմբերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ

2022թ. նոյեմբերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ), ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ

2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, փոխտնօրեն

 2013-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, մարկետինգի բաժնի ղեկավար

2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում՝ ասիստենտի, ապա՝ 2015թ-ից դոցենտի պաշտոնում

2009-2013թթ՝ «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ, սպասարկող գործակալ, ապա՝ մարկետինգային հետազոտությունների մասնագետ

2008-2009թթ.՝ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ սպասարկող գործակալ

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին

Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի  և գիտական տասնյակ հոդվածների

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել