Վթարային ջրանջատումներ Երևանում և Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մարտի  6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի  Երևանի կենտրոն վարչական շրջանի Կորյունի 16-25, Մաշտոցի Պող. 39-60, Իսահակյանի 22-42, Տերյանի 62, Մոսկովյան 8, Մարշալ Բաղրամյանի 1-7 շենքերի, Թամանյան, Գ.Քոչար, Սարմեն, Վ.Սարգսյան փողոցների ջրամատակարարումը:

Մարտի  6-ին ժամը 09:40-11:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի և 1, 3 նրբանցքների  ջրամատակարարումը:

Մարտի  6-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների Վանտյան, Սեբաստիա, Արարատյան 1, 2 զանգվածների,  Կուրղինյան, Շահումյան 1-8, 11 փողոցների, Ջամբուլ, Մեծարենց, Վարուժան, Շրջանային, Միքայելյան, Տիտով, Իսրաել Օրի, Բատիկյան, Ջիվան, Ծերենց, Հովնաթան, Գագարին, Վ.Մամիկոնյան փողոցների, Նոյ, Մուշ թաղամասերի ջրամատակարարումը:

Մարտի 6-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոնդ, Պարոնյանի 24-28/2 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել