Շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է կնոջ դի, տարհանվել են 7 քաղաքացի և 1 շուն

Մարտի 5-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ինքնությունը չի հաջողվել պարզել)։

Փրկարարները տարհանել են 7 քաղաքացու և 1 շուն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։58-ին, մարվել՝ 23։24-ին։ Այրվել է բնակարանի (ընդհանուր մակերեսը՝ 50 քմ) 24 քմ հատվածը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել