«Պետք է օգնենք մեր բանակին, որ այս ժամանակավոր պարտությունից հետո կարողանանք նորից ոտքի կանգնել, ամրացնել մեր երկրի սահմանները և կարողանանք մեր անվտանգության հարցերը լուծել ինքներս»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։
«Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, որովհետև համոզվեցինք, որ էսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել»,-ասաց Գուրգեն Մելքոնյանը՝ նշելով, թե մնացած դաշնակիցները ևս ոչ մի բանով չեն օգնել։
Պատգամավորն ասաց, թե երբ հակառակորդի զորքերը գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն էր անում․ «Հիմա մեր հույսը պետք է դնենք մեր վրա»։