ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում խոսեց Վազգեն Սարգսյանի մասին, նշեց, որ նա է ՀՀ ԶՈւ հիմնադիրը։
Գլխավոր շտաբի պետը հայտնեց նաև, որ սահմանին կուտակումներ չկան, ԶՈՒ-երը ուշի ուշով հետևում են Ադրբեջանի Զինված ուժերի շարժին․ «Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»։
Ասրյանը հայտնեց նաև, որ Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննությունը դեռևս ավարտին չի հասել։
ԳՇ պետն անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարցին։
«Դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ թե ՀԱՊԿ-ին դուրս գալն ինչին կհանգեցնի, գաղտնիք է հանդիսանում։
ՀԱՊԿ-ի հետ համատեղ կառուցվածքներ բանակում կան թղթի վրա»,-նշել է նա։