«Նարկոզ» տվել են, 6 տարի մեզ փրթում են ռուսները․ Սասուն Միքայելյան

Մենք մեր գործն ենք անում, այսինքն այն ինչ սկսել է Սպարապետը, մենք շարունակում ենք։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ուզում եմ դիմեմ մեր ժողովրդին, որ այսօրվա այս ծանր վիճակում պետք է համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին, որպես բարի կամքի դրսևորում, հետ հանձնելուն, նա ասաց, որ դա իր խնդիրը չէ։

«Իմ խնդիրը սահման պահելն է, այն ինչ-որ քաղաքական պրոցեսներ կա կամ Ազգային անվտանգության ծառայության հարցն ա, դա ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»,-նշեց Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի վերնախավի այն անձինք են ադրբեջանական գերության մեջ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին։

«Ռուսները չէին կարողանու՞մ այդ մարդկանց բերել Հայաստան։ Մենք լինելով ՀԱՊԿ-ի անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզ» տվել են, 6 տարի մեզ փրթում են ռուսները»,-ասաց ԵԿՄ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել