Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 40-ամյա Վազգեն Չ.-ն: Նա 2006 թ. սեպտեմբերի 7-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անձի առևանգման մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: