Մարտի 4-ին, ժամը 17:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամայիննկառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատիցтմեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Հ․) և«Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Nissan» մակնիշի
ավտոմեքենայի ուղևորներ Տ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են
բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: