18-ամյա երիտասարդը Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտ 1-ին ՔՈԳՎ է ներկայացել 18-ամյա Համիկ Խ.-ն: Նա փետրվարի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության և դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է գլխավոր դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել