Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 4-ին, որոշում է ստորագրել, որով Արթուր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ:
Մեկ այլ որոշմամբ վերջինս ազատվել է ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2023-ի սեպտեմբերի 9-ին որոշում է ստորագրել՝ Սարգիս Հովհաննիսյանին ՊՊԾ պետի պաշտոնից ազատելու մասին։