«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 1-40 շենքերի ջրամատակարարումը:
Մարտի 4-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցի և 1, 2 նրբանցքների, Սուվորովի 31-113/5 տների ջրամատակարարումը:
Մարտի 4-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 16 փ., Պ.Տիչինայի, Սեբաստիա, Ռ. Մելիքյանի, Ա.Վեգների, Հովնաթանի, Բատիկյան փողոցների ջրամատակարարումը:
Մարտի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Շատին գյուղի ջրամատակարարումը:
Մարտի 4-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհ, Սարալանջ փողոցների ջրամատակարարումը:
Մարտի 4-ին ժամը 11:15-16:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Փանիկ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: