Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նախորդ շաբաթ Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ շուրջ 11.5 հեկտար տարածքով։
Նա հիշեցրել է, որ տարածքի շինարարությունը դեռ Խորհրդային տարիներից մնացել էր անավարտ։ Քաղաքապետարանն այս հատվածում ևս մեծ ծրագիր կիրականացնի. «Արդյունքում Կասկադ համալիրը երևանցիներին ու քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական, ավարտին տեսքով»,- հայտնել է նա։