️Այսօր մասնակցել եմ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին և հանդես եկել որպես պանելային քննարկման մասնակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը:
«Խոսել ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում զարգացող հիմնական միտումների, կանաչ տեխնոլոգիաների, մասնավոր հատվածի, կառավարության և ակադեմիական հաստատությունների միջև համագործակցությանը խթանելուն միտված քայլերի մասին:
Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն»,-նշել է նա: