Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ, հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Ամսաթիվը և վայրը կհամաձայնեցվեն, РИА Новости-ին ասել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կորոշենք օրը և վայրը»,- ասել է նա։