Օդի ջերմաստիճանը կբարձրանա ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով

Երևան քաղաքում` մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում` մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել