Հստակեցվել են Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը․ ՊՆ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարտի 1-ին նախագահել եմ պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:

Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:

Հանձնարարել եմ սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։

Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել