Մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որպեսզի պետությունը գոյություն ունենա։ Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու նախագծի մասին։
Անդրադարձ կատարելով «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների ելույթին՝ Սիմոնյանը նշեց, որ ստի մասին խոսում է մի խմբակցություն, որի ղեկավարը խոստացել էր այլևս չհավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, սակայն ստանձնեց այն։
«Սերժ Սարգսյանը պաշտոնից զրկվեց սուտ խոսելու պատճառով։ Պատճառները շատ էին, բաց մեկը դա էր, երբ խաբեց հայ ժողովրդին և ասաց, որ ինքը չի առաջադրվելու, երբ «Արմենիկում»-ի մասին էր խոսում։ Խորհուրդ կտամ ստից չխոսել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Հայաստանում իդեալական ընդդիմություն գոյություն ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։